Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ. Հոգևոր խաղաղությունը կյանքի որակ է փոխում

Ռուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ. Հոգևոր խաղաղությունը կյանքի որակ է փոխում
15.09.2016 | 13:38

Ահագին մտածել եմ, թե ինչ է նշանակում ներել մարդուն: Դա առաջին հերթին ներողին է հարկավոր՝ անհանգստություններին ու սպասումներին վերջ տալու, սեփական հոգում հավասարակշռություն հաստատելու համար: Ներել, չի նշանակում մարդուն թույլատրել վերադառնալ քեզ այնքան մոտիկ, որ նորից կարողանա իր արարքներով ցավ պատճառել: Ներումը պարտք ներելու նման պիտի լինի:

Ասենք, մեկին փող ես տվել, ու նա ինչ-ինչ պատճառներով չի վերադարձնում: Սկզբում լռությամբ ես սպասում, հետո՝ պարբերաբար հիշեցումներով, հնարավոր է, որ բանը կոնֆլիկտի էլ հասնի ու հաճախ հասնում է, այդ ընթացքում անընդհատ կասկածների մեջ ես, որովհետև կորել է մարդու նկատմամբ վստահությունը: Քանի սպասում ես, հույս ունես, թե պարտատիրոջ մեջ մի կաթիլ պատասխանատվություն կարթնանա, կվերադարձնի փողը, բայց ամեն օր էլ հիասթափություն ես ապրում, որովհետև ակնկալիքներդ չեն արդարանում:

Սեփական խնդիրների ծայրը կտրելու ամենալավ միջոցն է կանչել պարտատիրոջն ու ասել. «Ես ներում եմ քո պարտքը, հաջողություն եմ մաղթում»: Ու դա նշանակում է, որ ներվածն այլևս երբեք քեզնից փող չպիտի խնդրի, ինչքան էլ որ նեղ վիճակում հայտնվի: Որովհետև , բանկերի լեզվով ասած, նա արդեն փչացրել է իր «վարկային պատմությունը»:
Դու էլ հոգուդ անդորրն ես վերագտնում, որովհետև ոչ ակնկալիք ունես, ոչ էլ հիասթափություններ՝ այդ մարդու հետ կապված:


Իսկ հոգևոր խաղաղությունը կյանքի որակ է փոխում:

Դիտվել է՝ 4801

Մեկնաբանություններ